ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Անկարան շարունակում է Մոսկվայի հետ բանակցությունները S-400-ների երկրորդ դիվիզիոնի ձեռքբերման շուրջ

Անկարան շարունակում է Մոսկվայի հետ բանակցությունները S-400-ների երկրորդ դիվիզիոնի ձեռքբերման շուրջ
14.01.2021 | 19:10

Թուրքիան շարունակում է Ռուսաստանի հետ բանակցությունները S-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ դիվիզիոնի հնարավոր ձեռքբերման շուրջ, հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը։

«Անկարայի համար խնդրահարույց կլիներ հրաժարվել ռուսաստանյան S-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումից։ Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի հետ այդ թեմայի շուրջ տարաձայնությունները կլուծվեն երկխոսության ճանապարհով», - թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Աքարը։ Ռուսական արտադրության S-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման համար Վաշինգտոնը դաշնակից Անկարայի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ կիրառելով «Սահմանափակումների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը։ Ամերիկյան իշխանությունները թիրախավորել են Թուրքիայի ՊՆ արդյունաբերության վարչությունն ու դրա ղեկավարությունը։
2017-ին 2,5 միլիարդ դոլար արժողության գործարքի շնորհիվ Անկարան ցանկանում է ստեղծել հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում՝ նշելով, թե դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:

Դիտվել է՝ 4953

Մեկնաբանություններ